Սինայում՝ A321-ի կործանման վայրից ոչ հեռու ահաբեկչություն է տեղի ունեցել
Աշխարհ
Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ականատեսները հաղորդել են չորս պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել Հյուսիսային Սինայի վարչական կենտրոն համարվող Էլ–Արիշ քաղաքում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այժմ հայտնի է ինը զոհի մասին: Գրոհայինները կրակ են բացել բնակելի տան վրա և դրա մոտակայքում պայթեցրել են մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված: Գրեթե բոլոր զոհերը եգիպտացիներ են՝ մեկ ընտանիքի անդամներ, որոնց թվում եղել է երկու մանկահասակ երեխա:
Ինչպես տեղեկացնում են տեղական ուժայինները, Սինայում աահաբեկչություններից մեծ մասի ետևում կանգնած է «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը, որը «Իսլամական պետության» մաս է կազմում:
Էլ–Արիշ քաղաքը գտնվում է ռուսական А-321 ինքնաթիռի կործանման վայրի մերձակայքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից