Ադրբեջանում դպրոցականը դասարանում կրակել է համադասարանցու վրա
Աշխարհ
Ադրբեջանի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանի թիվ 106 դպրոցի 7-րդ դասարանում աշխատանքի դասաժամին Հաջի Ալիեւը (ծնվ. 2003 թ.) ուսուցչին' Հիդայաթ Գուրբանովին պատկանող թուրքական արտադրության Kral Air Rfle տեսակի պնեվմատիկ ատրճանակից կրակել է իր համադասարանցի Մուրադ Նուրզադեի կրծքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, վիրավոր Մուրադ Նուրզադեն անմիջապես տարվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Գարադաղի շրջանի ոստիկանական վարչությունը հաստատել է փաստը' նշելով, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից