ԱՄՆ-ում 8-ամյա տղան դատարանի առջև կկանգնի՝ 1-ամյա աղջնակի դաժան սպանության համար
Աշխարհ
Ալաբամայում 8 տարեկան տղան ծեծելով սպանել է 1 տարեկան աղջնակին՝ ցանկանալով լռեցնել նրա լացի ձայնը, հաղորդում է ABC News-ը:
Երեխայի 26-ամյա մայրը՝ Քաթերա Լյուիսն այդ ժամանակ զուգընկերոջ հետ զվարճանալիս է եղել գիշերային ակումբում: Երեխան մնացել է տանը՝ ևս 5 երեխաների հետ, որոնցից ամենաավագը եղել է 8 տարեկան: Երեխան անդադար լացել է, և վերջինն սկսել է զայրացած ծեծել՝ պատճառելով գլխի և կենսական օրգանների բազմաթիվ վնասվածքներ՝ կյանքի հետ անհամատեղելի:
Երեխայի մայրը ձերբակալվել է՝ ծնողական պարտականություններում թերանալու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել 15 հազար դոլար գրավի դիմաց:
Իսկ ինչ վերաբերում է կասկածյալին, ապա Ալաբամայում չկա քրեական պատասխանատվության ենթարկելու նվազագույն տարիքի սահմանում, ուստի, եթե նա մեղավոր ճանաչվի, կարող է մինչև 21 տարին լրանալն ապրել անչափահասների գաղութում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից