«Իսլամական պետության» գլխավոր դահճի դեմ մահափորձ է իրականացվել
Աշխարհ
Ամերիկացի զինվորականները մահափորձ են իրականացրել «Իսլամական պետության» գլխավոր դահիճի դեմ: Ջիհադի Ջոնին ծրագրում էին վերացնել անօդաչուի ավիահարվածի միջոցով: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկին:
Նշվում է, որ անօդաչուն, որի հիմնական նպատակն է եղել Ջիհադի Ջոնի ոչնչացումը, հարված է հասցրել հաբեկչի գտնվելու ենթադրյալ վայրին՝ Ռաքքա քաղաքի մոտ:
Միևնույն ժամանակ, չի ճշգրտվում, թե արդյոք հաջողվե՞լ է իրականացնել գրոհայինի ոչնչացումը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան