Ադրբեջան փողի փոխանցումները 32 տոկոսով նվազել են
Աշխարհ
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտասահմանից Ադրբեջան փողի փոխանցումների ծավալը կազմել է 863 մլն դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած դրամային քաղաքականության տեղեկագրին:
Տեղեկագրի համաձայն' դրամային փոխանցումների անդորրագրերի ընդհանուր թիվը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 31,9 տոկոսով փոքր է:
Ադրբեջանի ԿԲ-ն փողային փոխանցումների նվազումը բացատրել է տնտեսական համագործակցության երկրներում ստեղծված վիճակով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից