Գրենլանդիայում ճեղքվել է խոշորագույն սառցադաշտերից մեկը
Աշխարհ
Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկը, որը մեծ քանակությամբ սառույց է պարունակում և կարող է 50 սանտիմետրով բարձրացնել համաշխարհային օվկիանոսի մակարդակը, ավելի ու ավելի արագ է հալվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողների խոսքով՝ Գրենլանդիայի սառցե վահանի մաս կազմող Zachariae Isstrom սառցադաշտի մի մասը պոկվել է և այժմ հալվում է օդի ջերմաստիճանի բարձրացման և տաք ծովային հոսանքների պատճառով:
Նոր սառցասարեր են պոկվում՝ ամեն տարի հինգ միլիարդ տոննա ջուր ավելացնելով Ատլանտյան օվկիանոսում:
Գրենլանդիայի մյուս տարածաշրջաններում ևս նկատվում են սառցի լայնընդգրկուն կորուստներ: Եթե Գրենլանդիայում հալվի ամբողջ սառույցը, դա կհանգեցնի վեց մետրով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, նշել է Reuters-ը:
Ընթացիկ ամսվա վերջին Փարիզում կմեկնարկի ներկայացուցչական գագաթնաժողով, որտեղ կքննարկվեն կլիմայի փոփոխությունը սահմանափակելու հնարավորությունները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից