Եթովպիայում սովյալների թիվը գերազանցել է 8 միլիոնը
Աշխարհ
Ներքին հակամարտությունները, կիզիչ քամիները և ավերիչ անձրևները սովյալների թվի կտրուկ աճ են հարուցել Արևելյան Աֆրիկայի շրջաններում, առանձնապես Եթովպիայում, որտեղ շուրջ 8,2 միլիոն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AlJazeera-ին:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունում հայտնել են, որ անկայուն եղանակն, ինչպես սպասվում է, կտևի մինչև 2016 թվականի սկիզբը, իսկ «պարենային անվտանգությունն առաջիկա ամիսներին կվատթարանա, առանձնապես Եթովպիայում»:
ՄԱԿ-ում պատմել են, որ 8,2 միլիոնի հասնող մարդկանց թիվն, ովքեր սննդի և ջրի շտապ կարիք ունեն, վերջին կես տարում գրեթե կրկնակի աճել է:
Բացի դրանից, այս թիվը կարող է եկող տարի աճել մինչև 15 միլիոն, եթե միջազգային հանրակցությունն շտապ պարենային օգնություն ցույց չտա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից