Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել. Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկիրը մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք կցանկանայինք լինել այստեղ՝ նրանց թվում, ովքեր տեսել են այդ սարսափները՝ ասելու, որ մենք անողոք պայքար կմղենք։ Ահաբեկիչները, ովքեր պատրաստ են նման սոսկալի բաների, պետք է իմանան, որ նրանք գործ կունենան Ֆրանսիայի ողջ վճռականության հետ»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը վարչապետի, ներքի գործերի ու արդարադատության նախարարների հետ ուղևորվում է Փարիզի համերգասրահ, որտեղ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել ու պատանդներ վերցրել։ Նշվում է համերգասրահում 100-ից ավելի մարդկանց մահվան մասին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից