Օբամա. Փարիզում ահաբեկչությունների շարքը «հարձակում է ողջ մարդկության վրա»
Աշխարհ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը «ոչ թե պարզապես հարձակում է Փարիզի և Ֆրանսիայի ժողովրդի վրա, դա հարձակում է ամբողջ մարդկության և ունիվերսալ արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա ելույթի տեքստը հասանելի է Սպիտակ տան պաշտոնական կայքում, տեղեկացնում է lenta.ru-ն:
Օբաման հիշեցրել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի հնագույն դաշնակիցն է և խոստացել է նրա ժողովրդին և կառավարությանը ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Օբաման ասել է, որ առայժմ պարզ չէ՝ ով է կանգնած Փարիզում հարձակումների շարքի հետևում:
Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքի հետևանքով զոհվել է 153 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից