Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Ֆրանսիա՝ ահաբեկչությունների պատճառով
Աշխարհ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել հետաձգել իր պատվիրակության այցը Ֆրանսիա՝ Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Իրանական կողմը հետաձգել է նաև իր այցն Իտալիա և Վատիկան:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով որոշում է կայացվել տեղափոխել նախագահի այցի ամսաթիվը Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան»,- հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նախագահ Ռոհանին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիային նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից