Բավարիայում ձերբակալվել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հնարավոր հանցակիցը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է «Bayerischer Rundfunk» ռադիոկայանը, Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքում ձերբակալվել է ահաբեկիչների ենթադրյալ հանցակիցը, որոնք հարձակումներ են իրականացրել Փարիզում:
Կասկածյալը Չեռնոգորիայի քաղաքացի է: Հաղորդվում է, որ նրա մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, ինքնաձիգներ, զինամթերք և տրոտիլի մի քանի կիլոգրամ: Ականապատ մեքենայով նա ուղևորվում էր Փարիզ:
Հիշեցնենք՝ Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա, իսկ Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթացել է ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, երեք պայթյուն է որոտացել, որոնցից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Զինյալներ պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի հանդիսատեսին, որոնք եկել են Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Մի քանի ժամ անց, Ֆրանսիայի ոստիկանությունը ներխուժեց շենք՝ վերացնելով երեք գրոհայինի: Ահաբեկչության հետևանքով զոհվել 153 մարդ:
Պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: Նրա կողմնակիցները տոնել են զինյալների հարձակումը՝ տարածելով սոցիալական ցանցերում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին նորություններ՝ «Փարիզը կրակի մեջ» հեշթեգով: Ենթադրվում է, որ ահաբեկչական հարձակումների շարքը ԻԼԻՊ-ի գխավոր դահիճ Ջիհադի Ջոնի սպանության վրեժն է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից