Պետդեպը մինչև 5 մլն դոլար կվճարի ԻՊ-ի պարագլխի մասին տեղեկատվության համար
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մինչև 5 միլիոն դոլար կվճարի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է գերատեսչության կայքում:
Պետդեպի տվյալներով՝ ալ Շիմալին Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներգաղթի և լոգիստիկայի կոմիտեի ղեկավարներից մեկն է և պատասխանատու է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրայի Ջերաբլուս օտարերկրացի զինյալների ուղևորությունների համար:
«Ալ Շիմալին և ԻՊ-ի ներգաղթի և լոգիստիկայի կոմիտեն վերահսկում են Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից և Արաբական թերակղզուց իրականացվող մաքսանենգությունը, ֆինանսական փոխանցումները, ապրանքների մատակարարումները Սիրիա և Իրաք»,- ասված է հաղորդագրության մեջ:
2014 թվականին, Պետդեպարտամենտի տվյալներով՝ահաբեկիչն «Իսլամական պետության» զինյալներին օգնել է Սիրիա հասնելու Ավստրալիայից, Եվրամիությունից և Մերձավոր Արևելքի երկրներից: Նա նաև կառավարել է Սիրիայում նոր անդամների ընդունման կենտրոնը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից