Ֆրանսիան չի բացառում քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքը
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում Ֆրանսիան կարող է բախվել քիմիական կամ կենսաբանական զենքի սպառնալիքին, հաղորդում է Reuters- ը:
«Մենք չպետք է բացառենք ոչինչ: Ես դա ասում եմ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցներով հանդերձ: Սակայն, պետք է հաշվի առնել, որ առկա է քիմիական կամ կենսաբանական զենքի վտանգ», - ասել է Վալսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կտևի երեք ամիս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից