Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել 

Ադրբեջանի դիվանագետներին արտասահմանում նայում են ինչպես բիզնեսմենների

Աշխարհ

Վերջին մի քանի ամիսներին արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների 5 աշխատակիցներ համակարգից հեռացվել են ծառայության երկրներում գործունեության շրջանակում կաշառք տալուց հրաժարվելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Նիդեռլանդներում Ադրբեջանի նախկին զինվորական կցորդ Նահիդ Ջաֆարովը:

Նա պատմել է Արեւմուտք իր փախչելու պատճառների մասին:

Նահիդ Ջաֆարովի խոսքով' Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովին պաշտոնից հեռացրել են ոչ Facebook-ում նրա գրառման համար, այլ այն պատճառով, որ 2013 թվականին Ադրբեջանի ԱԳՆ կոլեգիայում նա ադրբեջանցի դիվանագետներին մեղադրել է իրենց աշխատած երկրների ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:

Խոսելով նրանց ճակատագրի մասին, որոնք Facebook-ում հավանության են արժանացրել Արիֆ Մամեդովի ելույթը, Նահիդ Ջաֆարովը հայտարարել է, որ այդ մարդկանցից միայն երեքն են մնացել իրենց պաշտոններին, որոնց ստիպել են «խիստ ամոթալի փաստաթուղթ ստորագրել», իսկ նման փաստաթուղթ չստորագրածները հեռացվել են համակարգից: Նրա խոսքով, իր նման դիվանագետներ Ադրբեջանի ԱԳՆ-ում շատ կան:

Նահիդ Ջաֆարովը հայտնել է, որ ադրբեջանցի դիվանագետների համար ամենամեծ խնդիրը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներն են:

«Շատ դժվար է բացատրել արեւմտյան դիվանագետներին Ադրբեջանում մարդու իրավունքների հերթական խախտումները: Չէ՞ որ ինքդ էլ ես հասկանում, որ դա իսկապես մարդու իրավունքի խախտում է: Եւ այդ ամենը մեր դիվանագետների աշխատանքը 10 անգամ դժվարացնում է», -ասել է նա:

Այն հարցին, թե ինչպե՞ս են արտասահմանում ճանաչում Ադրբեջանի դիվանագետներին եւ պաշտոնյաներին, Նահիդ Ջաֆարովը հայտնել է, որ Եվրոպայում ադրբեջանցի դիվանագետներին եւ պաշտոնյաներին նայում են ինչպես բիզնեսմենների:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ է լինելու այս գործերի վերջը, Նահիդ Ջաֆարովն ասել է, որ իշխանության համար լավ չի լինելու:

«Նրանք գիտեն, որ կառավարությանը եւ ժողովրդին տանում են անդունդ», -ասել է նա:

Բաքվի Բինագադիի շրջանում այս տարվա մայիսի 19-ին պլաստիկ թիթեղներով երեսպատված բնակելի շենքի հրդեհվելու հետ կապված, որի հետեւանքով 15 հոգի մահացել, հարյուրավոր մարդիկ էլ տարբեր վնասվածքներ էին ստացել, Արիֆ Մամեդովը Facebook-ի իր էջում իշխանություններին քննադատող գրառում էր կատարել: Դրանից հետո նա պաշտոնաթող էր արվել եւ ապաստան խնդրել Բելգիայում: Հաշվիչ պալատն անմիջապես ստուգումներ է անցկացրել Եվրոպայի Խորհրդում ադրբեջանական ներկայացուցչությունում նրա ղեկավարության շրջանում: Գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարո ւցել: Արիֆ Մամեդովը բոլոր այդ մեղադրանքները ժխտել է' հայտարարելով, որ քրեական գործն իր դեմ բացվել է իր արտահայտած քաղաքական կարծիքի պատճառով: Նահիդ Ջաֆարովը ժամանակին աշխատել է Արիֆ Մամեդովի հետ:

2015 թվականի սեպտեմբերի 12-ին Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան զինվորական կցորդ Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ ապաստան է խնդրել իր ծառայության երկրում:

Արտասահմանյան երկրներում ապաստան են խնդրել նաեւ ժամանակին Արիֆ Մամեդովի հետ աշխատած եւս երեք ադրբեջանցի դիվանագետներ' Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից Սեյմուր Իսմայիոլվը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովը, դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է
Ամենադիտված