Ծեծկռտուք՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում. Պարասյուկը ոտքով հարվածել է բարձրաստիճան պաշտոնյայի (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայում հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը ոտքով հարվածել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վասիլի Պիսնոյին, գրում է obozrevatel.com-ը:
Ժողպատգամավորին զայրացրել են պաշտոնյայի խոսքերն այն մասին, թե, իբր, նա Մայդանի համար ավելի շատ բան է արել, քան Պարասյուկը:
Ծեծկռտուքից հետո հանձնաժողովի ղեկավար Եգոր Սոբոլևը փակել է նիստը:
Պարասյուկն անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար և մեղադրել է Պիսնոյին՝ Լվովի մարզում մաքսանենգության «պաշտպանության» մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից