ԻԼԻՊ-ի գրոհայինները խոստացել են պայթեցնել Սպիտակ տունը
Աշխարհ
ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է նոր տեսանյութ, որում սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը: Հիշեցնենք, որ նախորդ տեսաուղերձում զինյալները սպառնացել են Նյու Յորքի փողոցներում մահապարտների բաց թողնել, տեղեկացնում է lifenews-ը:
Հերթական վեց րոպեանոց տեսանյութը սկսվում է Փարիզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կադրերով: Այնուհետև ԻԼԻՊ-ի անդամներից մեկը հայտնում է, որ նման մի բան սպասում է ամերիկացիներին:
Երկրորդ գրոհայինն ավելի կոնկրետ սպառնալիքներ է հնչեցնում. «Դուք չեք բարգավաճի, և այն բանից հետո, երբ գործ կունենաք ձեզ հետ, շուտով բոլորդ կանհետանաք: Իսկ ձեր Սպիտակ տունը մեր հրդեհներից կվերածվի սև մոխրի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից