«Շերեմետևո» օդանավակայանում ապրող սիրիացի փախստականին տուգանել են 5 հազար ռուբլով
Ռուսաստան
Մոսկվայի դատարաններից մեկը տուգանել է «Շերեմետևո» օդանավակայանում արդեն մի քանի ամիս ամուսնու և երեխաների հետ բնակվող սիրիացի փախստականին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, կնոջը մեղավոր են ճանաչել ՌԴ սահմանն առանց վավերական փաստաթղթերի հատելու համար: Տուգանքը կազմում է 5 հազար ռուբլի:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցին հայտնել էին, որ ընտանիքը կարող է ժամանակավոր ապաստան ստանալ Ռուսաստանի տարածքում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ