Շվեդիայում ձերբակալվել է ԻԼԻՊ խմբավորման ենթադրյալ անդամ
Աշխարհ
Շվեդիայի Բուլիդեն քաղաքում ձերբակալել են ԻԼԻՊ ահաբեչական խմբավորման ենթադրյալ անդամի՝ 25-ամյա Մութար Մութանա Մաջիդին: Ենթադրվում է, որ տղամարդը կարող էր երկրի տարածքում ահաբեկչություններ ծրագրել. փոխանցում է LifeNews-ը:
Կասկածյալին հաջողվել է ձերբակալել գործողության ընթացքում, որն իրավապահներն իրականացրել են փախստականների թաղամասում: Ենթադրվում է, որ սկանդինավյան երկիր Մաջիդը թափանցել է երեք շաբաթ առաջ՝ փախստականների քողի տակ:
Նոյեմբեր 18-ին Շվեդիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորրորդի: Նշվում է, որ դա երկրի պատմության մեջ վտանգի ամենաբարձր մակարդակն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան