Լոնդոնի ոստիկանությունը պայթեցրել է անհայտ անձանց կողմից քաղաքի կենտրոնում լքված ավտոմոբիլը
Աշխարհ
Լոնդոնի կենտրոնում լքված ավտոմոբիլի հետ կապված միջադեպը, որին մոտենալու համար ոստիկանությունն ստիպված է եղել ստուգիչ պայթեցում կատարել, կապված չէ ահաբեկչական սպառնալիքի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մայրաքաղաքի ոստիկանության՝ նոյեմբերի 19-ի երեկոյան տարածած հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Բեյքեր սթրիթում՝ մետրոյի համանուն կայարանից ոչ հեռու: Ոստիկաններին կասկածելի է թվացել ճանապարհի մեջտեղում լքված ավտոմոբիլը՝ թարթող գաբարիտային լույսերով:
Շրջանն անհապաղ շրջապատվել է, իսկ մետրոյի կայարանը՝ տարհանվել: Ավտոմեքենայի սրահ մտնելու համար ոստիկանությունն ստիպված է եղել կատարել ստուգիչ պայթեցում, սակայն ավտոմոբիլի հետագա հետազոտումը կասկածներ չի առաջացրել ոստիկանության մոտ: Ներկայում մետրոյի կայարանը վերսկսել է իր աշխատանքը, մերձակա փողոցները նույնպես բաց են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից