ԻԼԻՊ- առաջնորդները լքում են Ռաքքան՝ ՌԴ ռազմօդուժի ջախջախիչ հարվածներից հետո
Աշխարհ
Ռուսական ավիատիեզերական ուժերի հարվածներից հետո ԻԼԻՊ-ի առաջնորդները հեռանում են Սիրիայի Ռաքքա քաղաքից, որն իրենց մայրաքաղաքն էին անվանում. փոխանցում է ren.tv-ն:
Ռմբակոծությունների ինտենսիվությունն աճել է մի քանի անգամ: Միայն վերջին ժամերին օդանավերը, այդ թվում, նաև հեռահար ավիացիայի, մոտ հարյուր մարտական թռիչք են կատարել: Ոչնչացվել է ԻԼԻՊ-ի մոտ երկու հարյուր օբյեկտ՝ ահաբեկիչների բազաներն ու հրամանատարական կետերը: Միևնույն ժամանակ, ռուսական գրոհիչներն աջակցում են սիրիական բանակի հարձակմանը:
Այն հիմա գնում է բոլոր ճակատներով: Զինվորականներն ազատագրում են քաղաքներն ու բնակավայրերը, որոնք արդեն վաղուց ծայրահեղականների վերահսկողության տակ են: Բնակիչները սկսում են վերադառնալ իրենց բնակավայրեր:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից