Ահաբեկչական սպառնալիք՝ Մելբուռնի նավահանգիստներից մեկում. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ավստրալիական Մելբուռն քաղաքի ոստիկանությունը շրջափակել է նավահանգիստի տարածքը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղական բնակիչներին, կա տեղեկատվություն, որ նավերից մեկի վրա հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր:
Պայթուցիկ նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել: Այնուամենայնիվ, ոստիկանները հաստատել են, որ սպասում են սակրավորների ժամանմանը:
«Մենք տարհանել ենք երկու զբոսանավ: Սակրավորների խումբն արդեն ճանապարհին է»,- NTNews պորտալը մեջբերում է Վիկտորիա նահանգի ոստիկանության մամուլի խոսնակին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան