Radisson Blu հյուրանոցում պատանդների թվում կա Turkish Airlines-ի 6 աշխատակից և 5 ֆրանսիացի
Աշխարհ
Մալիի մայրաքաղաք Բամակոյում՝ Radisson Blu հյուրանոցում, պատանդ վերցված մարդկանց թվում կա Turkish Airlines-ի 6 աշխատակից, ինչպես նաև այնտեղ կարող է լինել Ֆրանսիայի 5 քաղաքացի, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիացի պատանդների մասին տեղեկություն է հաղորդել աղբյուրը:
Մինչդեռ, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ հյուրանոցում եղել է Turkish Airlines ավիաընկերության վեց աշխատակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ, ըստ վերջին տվյալների, Մալիում հյուրանոցի գրոհի հետևանքով զոհվել է ինը մարդ: Մոտ 170 մարդ պատանդ է վերցված:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից