Ուժայինները գրոհել են Radisson հյուրանոցը. պատանդների թվում կան զոհեր
Աշխարհ
Բամակոյում Մալիի ուժայինները գրոհել են Radisson հյուրանոցը, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց: Ինչպես հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը, արդեն ազատ է արձակվել 20 մարդ:
Turkish Airlines-ի երեք աշխատակցի հաջողվել է հեռանալ հյուրանոցի շենքից: Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ հյուրանոցում եղել է ավիաընկերության 7 ներկայացուցիչ:
Ըստ առկա տեղեկությունների՝ զինյալները սպանել են երեք մարդու՝ մեկ ֆրանսիացու և երկու մալիացի անվտանգության աշխատակցի: Պատանդների թվում կան Թուրքիայի, Ֆրանսիայի և Չինաստանի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից