Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու չվերթ
Աշխարհ
Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել դեպի Մալի երկու չվերթ, որտեղ հարձակում է իրականացվել Radisson Blu հյուրանոցի վրա, տեղեկացնում է AirLive.net կայքը:
Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է #AF3852 и #AF3873 չվերթներին:
Նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդ է վերցվել մոտ 170 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիի նախագահը վերադառնում է երկիր՝ ընդհատելով իր այցը Չադ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից