Մալիում ազատ է արձակվել 80 պատանդ
Աշխարհ
Մալիում Radisson Blu հյուրանոցում իրականացված հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել 80 պատանդ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը:
«Նրանք ներխուժել են հյուրանոց: Ներկա պահին պատանդառվածների ազատման գործողություն է իրականացվում»,- ասել է ոստիկանության աղբյուրը:
Նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդառվել է շուրջ 170 մարդ: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 9 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիի հատուկ նշանակության ուժերը մտել են Radisson Blu հյուրանոց:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից