Փարիզի դատախազությունը հաստաստել է Սեն Դենիում երեք կասկածյալների սպանվելը
Աշխարհ
Փարիզի դատախազությունը հավաստել է, որ Սեն Դենիում ենթադրյալ ահաբեկիչների բնակարանի գրոհի ժամանակ սպանվել է երեք կասկածյալ, այլ ոչ թե երկուսը, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ դատախազության տվյալների՝ փորձաքննության արդյունքներով հաջողվել է պարզել, որ գրոհի ընթացքում տեղի ունեցած պայթյունի վայրում գտնված մարմինների հատվածները պատկանում են երեք, այլ ոչ թե երկու հոգու:
Միևնույն ժամանակ երրորդ սպանվածի ինքնությունը պարզել առայժմ չեն կարողացել: Միայն հայտնի է, որ նա կին է:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ մյուս երկու մարմինները պատկանում են Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին և նրա ազգականուհուն, որն ինքնապայթեցում է կատարել հատուկ նշանակության ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ:
Ըստ որում իրավապահ մարմիններն ավելի վաղ էլ նշում էին, որ սպանվածների մարմինները խիստ վնասված են: Այդ պատճառով փորձագետները երկար ժամանակ չէին կարողանում ոչ միայն ճանաչել սպանվածներին, այլև պարզել նրանց ստույգ թիվը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից