Air France-ը հայտնել է Մալիում հյուրանոցից 12 աշխատակցի ազատ արձակման մասին
Աշխարհ
Air France ավիաընկերությունը հաստատել է իր 12 աշխատակցի ազատ արձակման մասին տեղեկությունը, ովքեր պատանդառված են եղել են Մալիում գտնվող Radisson Blu հյուրանոցում:
Ընկերությունը հաղորդել է, որ կապ է պահպանում ազատ արձակված աշխատակիցների հետ և նշել է, որ այս պահին նրանց վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել՝ Մալիում պատանդներին ազատելու համար:
Այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բոմակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդառվել է շուրջ 170 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան