Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման 40 մարտիկ է ուղարկվում Մալի
Աշխարհ
Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման 40 մարտիկներից բաղկացած խումբ Է ուղարկվում Մալի, տեղեկացնում է RTL-ը:
Խոսքը հակաահաբեկչական GIGN ստորաբաժանման մասին է:
Բացի այդ, Մալի են մեկնում Ֆրանսիայի ժանդարմերիային առընթեր քրեական հետաքննությունների ինստիտուտի շուրջ տասը աշխատակիցներ:
Ավելի վաղ, Air France ավիաընկերությունը հայտնել է Մալիում հյուրանոցից 12 աշխատակիցների ազատ արձակման մասին:
Այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բոմակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդառվել է շուրջ 170 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից