ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին՝ Սիրիայի տարածքում հարվածների հետ կապված բողոքն արտահայտելու համար, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Թուրքիայի դիվանագիտությունը մեղադրել է ռուս զինվորականներին Բայըրբուջակ շրջանին հարվածներ հասցնելու մեջ, որտեղ բնակվում են Սիրիայի թուրքմենները:
Սիրիայի թուրքմենները՝ թյուրքալեզու ժողովուրդ է, որն ապրում է Սիրիայի հյուսիսում: Դա երկրի խոշորագույն էթնիկ խմբերից մեկն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան