Մալիում պատանդառության մեջ է գտնվում 136 մարդ
Աշխարհ
Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչները շարունակում են պատանդառության մեջ պահել 136 մարդու, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնել է Carlson Rezidor ընկերությունը, որը կառավարում է Radisson Blu հյուրանոցը, շենքում գտնվում է 124 հյուր և հյուրանոցի 12 աշխատակից:
Այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բոմակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդառվել է շուրջ 170 մարդ, նրանց մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Air France-ի 12 աշխատակից: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան