Մալիի իշխանությունները պաշտոնապես հաստատել են 19 պատանդների մահվան փաստը
Աշխարհ
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթը պաշտոնապես հաստատել է 19 մարդու մահվան փաստը, որոնց նոյեմբերի 20-ին ահաբեկիչները պատանդ են վերցրել Radisson Blu հյուրանոցում: Ավելի վաղ հաղորդվում էր 18 կամ 27 զոհերի մասին. փոխանցում է lifenews-ը:
Նախագահը հաղորդել է երկու զինյալների մահվան մասին, որոնց հատուկ ծառայությունների աշխատակիցները չեզոքացրել են շենքի գրոհի ժամանակ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոցում մի խումբ ահաբեկիչներ պատանդ են վերցրել 170 մարդու: Մի քանի ժամ անց պատանդների մեծ մասն ազատ է արձակվել շենքի գրոհի ընթացքում:
Մալիի նախագահն ահաբեկչությունից հետո արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից