Բելգիայի ոստիկանությունը զենք է հայտնաբերել Փարիզում ահաբեկչությունների կասկածյալի բնակարանում
Աշխարհ
Բելգիայի ոստիկանությունը զենք է հայտնաբերել Փարիզում ահաբեկչական հարձակումների գործով կասկածյալի մոտ, տեղեկացնում է RTBF հեռուստաալիքը:
Հստակեցվում է, որ խուզարկության ընթացքում բնակարանում և մեքենայում զենքի մի քանի տեսակ է հայտնաբերվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը զանգահարել էր ընկերներին՝ Սիրիա մեկնելու օգնության խնդրանքով: Բելգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ունի տեղեկություն այն մասին, որ Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչը գտնվում է Բելգիայում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան