Բրյուսելում չեզոքացվել է պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Բելգիայի մայրաքաղաքում նոյեմբերի 20-ին ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում չեզոքացրել է պայթուցիկ նյութերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա և զենքի ու զինամթերքի պահեստ, հաղորդում է տեղական RTL հեռուստաալիքը:
Նշվում է, որ տեղում հայտնաբերվել է օգտագործման համար պատրաստ պայթուցիկ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրյուսելում ամբողջությամբ դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Նման միջոցառումներն իշխանությունները ձեռնարկել են՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից