Կամերունի հյուսիսում տեղի է ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ
Աշխարհ
Կամերունի հյուսիսում գտնվող Ֆոտոկոլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին է հաղորդում Կամերունի զինված ուժերում առկա աղբյուրը:
Որոշակի տվյալների համաձայն' պայթյունի հետևանքով, որը իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը, մահացել են ամենաքիչը տաս մարդ:
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել այդ ահաբեկչության համար: Սակայն, դիտորդները համարում են, որ այդ ահաբեկչության կազմակերպիչն է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը մշտապես դիվերսիաներ է կազմակերպում Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում, ինչպես նաև հարևան երկրների սահմանամերձ վայրերում' այդ թվում Կամերունի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից