Մյանմայում սողանքի զոհերի թիվը հասել է 104-ի
Աշխարհ
Մյանմայի հյուսիսում՝ Կաչին նահանգում սողանքի վայրում վերսկսվել են նախօրեին կասեցված որոնողական աշխատանքները: Փրկարարների տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 104 մարդու, ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած:
The Global New Light of Myanmar պարբերականի տվյալներով՝ փրկարարները 103 դի են հանել փլատակների տակից: Մինչև հիմա իշխանությունները չգիտեն զոհերի ճշգրիտ թիվը:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքն այսօր շարունակվելու է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան