Նոր Օռլեանում երկու զինյալ կրակ է բացել բազմության վրա, առնվազն 16 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Նոր Օռլեանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 16 մարդ է հոսպիտալացվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWLTV հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան Bunny Friend զբոսայգում: Հարթակում, որտեղ երաժշտական տեսահոլովակ էր նկարահանվում, հավաքվել էր մոտ 500 մարդ: Մինչ այդ միջադեպի վայրից ոչ հեռու տեղի էր ունեցել 9 Times Second Line Parade փողային նվագախմբի շքերթը:
Ականատեսների վկայությամբ՝ հայտնվել է երկու զինյալ, որոնք սկսել են կրակել բազմության վրա:
Տուժածներին տեղափոխել են բուժհիմնարիկներ: Մասնավորապես, տասը մարդ հոսպիտալացվել է համալսարանի բուժկենտրոնում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)