Իրանի բարձրաստիճան անձինք կայցելեն Ադրբեջան
Իրան
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի պաշտոնական հրավերով նոյեմբերի 24-ին Բաքու կժամանի Իրանի ներքին գործերի փոխնախարար և արտակարգ իրավիճակների կառավարման գծով կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում Իրանի դեսպանատան հաղորդմամբ՝ իրանցի պաշտոնյան կմասնակցի Կասպից ծովում արտակարգ իրավիճակների կանխման գծով զինավարժություններում:
Նոյեմբերի 23-27-ին Բաքվում կլինի նաև Իրանի կրթության և գիտության նախարար Ալի Ասքար Ֆանին: Իրանցի նախարարը Ադրբեջանում կգտնվի Կրթության, գիտության և մշակույթի իսլամական կազմակերպության գործադիր խորհրդի 12-րդ գլխավոր համաժողովի և 36-րդ նիստին մասնակցելու համար:
Ադրբեջան են ժամանել նաև մի խումբ լրագրողներ իրանական Գիլան նահանգից: Այցի ընթացքում նրանք կծանոթանան Ադրբեջանի մշակութա-պատմական և զբոսաշրջային ներուժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ