Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչության ևս հինգ կասկածյալ
Աշխարհ
Բելգիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է հինգ մարդ, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել են Բելգիայի դատախազությունից, Բրյուսելում և Լիեժում շարունակվում են ստուգումներն ու կալանավորումները:
Ավելի վաղ հաղորդվել էր 16 մարդու ձերբակալման մասին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 21 մարդ: Նրանք կարող են ներգրավված լինել Փարիզում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման և այլ հանցագործությունների մեջ:

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան