Դոմինիկյան Հանրապետությունում American Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Դոմինիկյան Հանրապետությունում American Airlines ավիաընկերության օդանավը, որում եղել է 174 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել Սանտո Դոմինգո օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Prensa Latina-ն:
Պարբերականի տվյալներով՝ օդանավը չվերթ է իրականացրել ամերիկյան Շառլոտ քաղաքից դեպի Արուբու՝ ինքնակառավարվող շրջան Կարիբյան ծովի հարավում:
Նշվում է, որ ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել իջեցնել օդանավը շարժիչներից մեկում առաջացած խնդիրների պատճառով: Վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից