Հզոր պայթյուններ Սինայում. կա զոհ և վիրավորներ
Աշխարհ
Եգիպտոսում՝ Սինա թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքի հյուրանոցի մոտ երկու հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Միևնույն ժամանակ, Եգիպտոսի հեռուստատեսությունը հաղորդում է մեկ պայթյունի մասին: Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի մոտ մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել:
Էլ Արիշ քաղաքը Հյուսիսային Սինա նահանգի կենտրոնն է համարվում: Այն գտնվում է ռուսական A321 օդանավի կործանման վայրից հարյուր կիլոմետր հեռավորության վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից