Եգիպտոսում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը
Աշխարհ
Սինայի հյուսիսում Էլ Արիշ քաղաքում գտնվող Swiss Inn հյուրանոցի մոտ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Նրա մնացորդները հայտնաբերվել են պայթեցված մեքենայում, հաղորդում է Vetogate պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Նշվում է, որ այդ ահաբեկչությունը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ կանգ էին առել Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 12-ը: Զոհերի մեծ մասը ոստիկաններ են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան