Սիրիայում խոցված ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկին պատանդ են վերցրել տեղացիները
Աշխարհ
Տեղացիները պատանդ են վերցրել օդաչուներից մեկին, ով հասցրել է կատապուլտացվել Սիրիայում խոցված օդանավից, հաղորդում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականին պատանդ են վերցրել տեղացիները՝ Սիրիայի թուրքմենները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիա-թուրքական սահմանի վրա խոցվել է ռազմական ինքնաթիռ: Որ երկրին էր պատկանում կործանիչը, ներկայումս հայտնի չէ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ինքնաթիռը պատկանում է ռուսական օդուժին: Թուրք զինվորականը հայտնել է Reuters-ին, որ ինքնաթիռը խոցել են F16 կործանիչները, քանի որ այն խախտել է երկրի օդային տարածքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան