Խոցված Սու-24-ի օդաչուներից մեկը զոհվել է. CNN Turk
Աշխարհ
CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական Սու -24-ի օդաչուն զոհվել է: Նման տվյալներ են հաղորդվում՝ վկայակոչելով տեղի բնակիչներին՝ թուրքմեններին:
Նշվում է, որ երկրորդ օդաչուն իրենց մոտ է գտնվում:
Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսօր սիրիա-թուրքկան սահմանի վրա խոցվել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Ինքնաթիռը գտնվում էր Սիրիայի օդային տարածքում՝ մոտ վեց հազար մետր բարձրության վրա:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 կործանիչով: Ենթադրվում է, որ պատճառը, Թուրքիայի օդային տարածքի խախտումն է եղել: Նշվում է, որ անձնակազմը զգուշացվել է և հասցրել է լքել ինքնաթիռը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան