Թուրքիան խոցել է ինքնաթիռը՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար. թուրքական իշխանությունների ներկայացուցիչ
Աշխարհ
Թուրքիան խոցել է ինքնաթիռը՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը:
Ընդսմին, նա նշել է, որ այդ որոշումը չպետք է դիտարկվի որպես միջոց կոնկրետ երկրի դեմ:
Ավելի վաղ, թուրքական CNN-ի լրագրողը Twitter-ում հայտնել է Սիրիայում կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկի մահվան մասին:
Ընդ որում, պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական ինքնաթիռի կործանումը: Այն խոցվել է թուրք զինվորականների կողմից, որոնք մեղադրում են Ռուսաստանին իրենց օդային տարածքը խախտելու մեջ:
Ինքնաթիռն ընկել է Սիրիայի Լաթաքիա նահանգում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից