Սու-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է սիրիացի զինվորականների կողմից. լրատվամիջոցներ
Աշխարհ
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ կործանված Սու-24 ռմբակոծիչի երկրորդ օդաչուն տարհանվել է սիրիացի զինվորականների կողմից: Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ օդաչուների մեկը զոհվել է:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդաչուի որոնումները տևել են վեց ժամ: Սիրիական հատուկջոկատայիններն օդաչուին երկու ժամ դուրս էին բերում գրոհայինների թիկունքից: Դրանից հետո օդաչուն տեղափոխել է Լաթաքիայում գտնվող Հմեյմիմ ռուսական ավիաբազա: Ներկա պահին նա անվտանգության մեջ է:
Վերոնշյալ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից