Հունգարիայում 6 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Աշխարհ
Հունգարիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մեջ, հայտնում է ren.tv-ն:
Բուդապեշտ տանող ճանապարհին իրավապահները ձերբակալել են չորս մարդու: Նրանց մեքենայում հայտնաբերվել է պայթուցիկ: Եվ երկու մարդ ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրանց մեքենայում հայտնաբերվել է զինամթերք:
Հունգարիայի ոստիկանությանը հաջողվել է նաև հայտնաբերել ռումբերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա: Լաբորատորիայում եղել են պայթուցիկ նյութեր և սարքեր, որոնք ընդունակ են սպանել մեծ թվով մարդկանց:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ երկու կասկածյալ կալանքի տակ է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից