Դաշնության խորհրդում չեն բացառում Թուրքիայից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելը
Աշխարհ
Դաշնության խորհրդում այն կարծիքին են, որ Թուրքիայից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելը կարող է քայլերից մեկը լինել Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակում, թեև «ծայրահեղ միջոց» կլինի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այս առաջարկը գոյության իրավունք ունի, կարծում եմ այն այժմ դիտարկվում է ԱԳ նախարարությունում, թեև դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում է և ծայրահեղ միջոց»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը:
Ընդսմին սենատորը չի բացառում, որ դեսպանը կարող է հետ կանչվել կոնսուլտացիաների համար: «Կոնսուլտացիաները հարկավոր են, բայց ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կզարգանա այժմ իրադրությունը»,- ասել է նա:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով և ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան