Ֆրանսիայում ՌԴ դեսպանը հաստատել է Սու-24-ի երկրորդ օդաչուի փրկվելու մասին տեղեկատվությունը
Աշխարհ
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է թուրքական օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքում խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի երկրորդ օդաչուի փրկվելու մասին տեղեկությունը: Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում դեսպանը հայտնել է, որ երկրորդ օդաչուին գտել ու տեղափոխել է սիրիական բանակը:
«Խփված ինքնաթիռի օդաչուներից մեկն սպանվել է կատապուլտվելուց հետո գետնից գնդակոծման հետևանքով: Բացի այդ, ուղղաթիռի գնդակոծման հետևանքով զոհվել է ռուս մի զինծառայող, ուղղաթիռ, որն ուղարկվել էր որոնողա-փրկարարական գործողություն անցկացնելու համար»,- ասել է դեսպանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան