Թուրքիայի օդուժը տեղյակ չէր, որ Սու-24-ը ՌԴ-ին է պատկանում. Էրդողան
Աշխարհ
Թուրքական իշխանություններն իմացել են, որ ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ դրա մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այն փաստը, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, պարզ դարձավ, միայն այն բանից հետո, երբ դրա մասին հայտարարել են Ռուսաստանի իշխանությունները»,- խոստովանել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային տիրույթում, և այն ընկել է Սիրիայի տարածքում: Էրդողանն ընդգծել է, որ ինքնաթիռի բեկորներից Թուրքիայի տարածքում վիրավորվել է երկու քաղաքացի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան