ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն է արվել
Աշխարհ
Մոսկվայում Թուրքիայի դեսպանին վճռական բողոք է հայտնվել ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն է արվել միջադեպի կապակցությամբ, վճռական բողոք է հայտնվել»,- նշել են նախարարությունում:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով և ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան